«Bloomberg». Ֆրիդրիխ Մերցի ժողովրդականությունը նվազել է մինչև պատմական նվազագույնի
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ժողովրդականությունը պաշտոնավարման առաջին տարվանից հետո իջել է պատմական նվազագույնի. այս մասին վկայում է Infratest Dimap-ի անցկացրած հարցումը, որը հրապարակել է «Bloomberg»-ը։
Հարցման համաձայն՝ Մերցի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների միայն 16%-ը։ Սա 1997 թվականից ի վեր Գերմանիայի գործող կանցլերի ամենացածր վարկանիշն է։ Ապրիլի համեմատ Մերցի վարկանիշը նվազել է 5 տոկոսային կետով։
Հարցվածների 83%-ը հայտարարել է, որ դժգոհ է կանցլերից։ Հարցվածների 69%-ը կարծում է, որ Մերցը չի կատարում իր պարտականությունները, իսկ 14%-ը գտնում է, որ նա համոզիչ է խոսում։
Սա ավելի վատ ցուցանիշ է, քան Ֆրիդրիխ Մերցի նախորդի՝ Օլաֆ Շոլցի ամենացածր արդյունքը։ Շոլցը 2024 թվականի սեպտեմբերին՝ կոալիցիայի փլուզումից քիչ առաջ, ուներ 18% աջակցություն։