Bloomberg – Ֆրանսիայի նախագահը Խաղաղության խորհրդին միանալու ծրագրեր չունի
Ֆրանսիայի նախագահը չի մտադիր միանալ «Խաղաղության խորհրդին»։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Ինչպես նշում է աղբյուրը, Մակրոնը կարծում է, որ անդամները պետք է ստորագրեն փաստաթուղթը, որը դուրս է գալիս Ղազայի շրջանակներից, և լուրջ մտահոգություններ է առաջացնում, մասնավորապես՝ Միավորված Ազգերի Կազմակերպության սկզբունքների և ինստիտուցիոնալ շրջանակի հարգման վերաբերյալ, որը Ֆրանսիայի կողմից բանակցությունների ենթակա չէ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է պահանջել մեկ միլիարդ դոլարի վճարում պետություններից՝ «Խաղաղության խորհրդին» անդամակցելու դիմաց։
Թրամփի նախաձեռնությունն այն է, որ իր կողմից նախաձեռնված այսպես կոչված Խաղաղության խորհուրդը դառնա ՄԱԿ-ի այլընտրանք։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ այս փուլում Թրամփը հրավերներ է ուղարկել Արգենտինայի, Կանադայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Հունգարիայի և Բելառուսի առաջնորդներին։