Bloomberg-ը հայտնում է, որ չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ի ամերիկյան միավորը Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը
Չինացի պաշտոնյաները դիտարկում են TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը Իլոն Մասկին վաճառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ըստ Bloomberg-ի՝ չինացի պաշտոնյաները գերադասում են, որ Tik Tok-ը մնա ByteDance-ի սեփականության ներքո։
Հնարավոր սցենարի համաձայն՝ Չինաստանը դիտարկում է հավելվածի ամերիկյան ստորաբաժանումը Մասկի X (Twitter) ընկերության վերահսկողության տակ փոխանցելու հնարավորությունը։
Անցյալ ամիս ԱՄՆ կառավարության ընդունած որոշման համաձայն, եթե չինական ByteDance ընկերությունը մինչև հունվարի 19-ը չվաճառի TikTok-ի իր ամերիկյան ստորաբաժանումը, հանրաճանաչ հարթակը կկանգնի ԱՄՆ-ում արգելքի վտանգի տակ։