Bloomberg - Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Նորվեգիայի վարչապետին. «Ձեր երկիրը որոշել է չշնորհել Նոբելյան խաղաղության մրցանակ, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել միայն խաղաղության մասին»
Bloomberg - Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Նորվեգիայի վարչապետին. «Ձեր երկիրը որոշել է չշնորհել Նոբելյան խաղաղության մրցանակ, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել միայն խաղաղության մասին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստորտինգին, որում նշում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու պատճառով «այլևս պարտավորված չի զգում մտածել միայն խաղաղության մասին»։

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Հաղորդագրությունների համաձայն՝ Թրամփը նամակում նշում է, որ ավարտել է ութից ավելի պատերազմներ, բայց դեռևս չի ստացել Նոբելյան խաղաղության մրցանակը։

«Հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշել է չշնորհել ինձ Նոբելյան խաղաղության մրցանակը՝ ութ «գումարած» պատերազմները դադարեցնելու համար, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել միայն խաղաղության մասին», – ասվում է Դոնալդ Թրամփի նամակում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա այժմ կարող է մտածել այն մասին, «ինչն է լավ և ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։

«Աշխարհը անվտանգ չի լինի, եթե մենք չունենանք լիարժեք և լիակատար վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ», – նշում է Թրամփը։

Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվում է Օսլոյում՝ Նոբելյան կոմիտեի կողմից։ Ինչպես նշել է Նորվեգիայի վարչապետը, Նորվեգիայի կառավարությունը որևէ ազդեցություն չունի այս ընթացակարգի վրա։

«Նոբելյան խաղաղության մրցանակի վերաբերյալ ես մի քանի անգամ բացատրել եմ Թրամփին այն, ինչը հայտնի է. մրցանակը շնորհում է ոչ թե Նորվեգիայի կառավարությունը, այլ անկախ Նոբելյան կոմիտեն», – հայտարարել է Նորվեգիայի վարչապետը։