Bloomberg – ԱՄՆ-ն և Իրանը մոտ են Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունները դադարեցնելու և հունիսի 15-17-ը նախատեսված G7 գագաթնաժողովից առաջ նավարկությունը վերականգնելու համաձայնագրի ստորագրմանը
Bloomberg-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը մոտ են Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունները դադարեցնելու և նավարկությունը վերականգնելու համաձայնագրի ստորագրմանը՝ հունիսի 15-17-ը նախատեսված «Յոթնյակի» գագաթնաժողովից առաջ։
«Յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Ֆրանսիայի Էվիան քաղաքում հունիսի 15-17-ը։ Ժնևը մոտակայքում է և, ըստ որոշ տեղեկությունների, դիտարկվում է որպես Իրանի և Միացյալ Նահանգների միջև կիրակի օրը փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավոր վայր։
«Յոթնյակի» պաշտոնյան ասել է, որ փաստաթուղթը, հավանաբար, կլինի փոխըմբռնման հուշագրի տեսքով, այլ ոչ թե վերջնական համաձայնագրի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել Եվրոպայում այս շաբաթավերջին։