Պլեբիսցիտը փոխզիջման տարբերակներից մեկն էր, սակայն այսօրվա իրականությունից ելնելով, ավելնորդ եմ համարում ընդդիմության կողմից որևէ փոխզիջման մասին խոսելը. Սերգո Չիխլաձե
Պլեբիսցիտը փոխզիջման տարբերակներից մեկն էր, սակայն այսօրվա իրականությունից ելնելով, ավելնորդ եմ համարում ընդդիմության կողմից որևէ փոխզիջման մասին խոսելը. Սերգո Չիխլաձե

Մամուկա Մդինարաձեի հայտարարությունը հերթական ոչ ադեկվատ հայտարարություն է, որը դուրս է իրականությունից: Նա թե ով պետք է բանակցությունների գա փոխզիջումնային առաջարկով դա հենց «Վրացական երազանքն» է: Մենք նրանցից փոխզիջումային առաջարկ ենք ակնկալում, – այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» անդամ Սերգո Չիխլաձեն:

Նրա խոսքով, պլեբիսցիտի անցկացումը փոխզիջման տարբերակներից մեկն է:

«Մեր առաջարկը ոչ մի բան չի լինելու, մեր առաջարկը վեց կետերն են, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Եվոպական խորհրդի նախագահի հետ, սա մեր առաջարկն է, դրան համաձայնվել է նաև այսպես կոչված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մենք կխոսենք դրա մասին, թե չէ այս բանակցությունն ընդհանրապես չի կայանա: «Վրացական երազանքն» ու կառավարությունը ի վիճակի չեն, որ որևէ մեկի հետ խոսեն կարմիր գծերով, այդ կարմիր գծերը կխփեն նրանց քթին և բերանին, եթե նրանք չմոռանան դա: Բլեբիսցիտը փոխզիջման տարբերակներից մեկն էր, սակայն այսօրվա իրականությունից ելնելով, ավելնորդ եմ համարում ընդդիմության կողմից որևէ փոխզիջման մասին խոսելը: «Վրացական երազանքը» պետք է գա փոխզիջումային առաջարկով: Մենք արդեն սպառել ենք մեր փոխզիջումային առաջարկները», – ասել է Չիխլաձեն: