Բջջային ապլիկացիայի միջոցով քաղաքացիներին հնարավորություն կտրվի գրանցել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը

Բջջային ապլիկացիայի միջոցով քաղաքացիներին հնարավորություն կտրվի գրանցել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը: Համապատասխան նախաձեռնությունը պատկանում է ներքին գործերի նախարարությանը, սակայն նրա գործի դնելու ժամկետը դեռևս անհայտ է:

Ինչպես այսօր ասվել է խորհրդարանում, ճանապարհային անվտանգության թեմայով կայացած հանդիպմանը, քաղաքացիներին հնարավորություն է տրվում ավտոմատ կերպով խախտումը պատկերող տեսանյութը ուղարկել համապատասխան մարմիններին: Դրանից հետո ներքին գործերի նախարարությունը իրականացնելու է համապատասխան քայլեր:

Նախաձեռնության գործի դրվելու համար հարկավոր կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ: Բացի այդ, քաղաքացիները, որոնք կնկարահանեն խախտումները, հավանաբար չեն ունենալու դատարանում վկայի կարգավիճակով հրավիրվելու պարտավորություն: