Բիզնես-հատվածի շրջանառությունն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 11,3 տոկոսով
Բիզնես-հատվածի շրջանառությունն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 11,3 տոկոսով

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2021 թվականի առաջին եռամսյակում գործարար հատվածի շրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,3 տոկոսով և կազմել 28,9 մլրդ լարի:

Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, բիզնեսի ոլորտի արտադրանքը նույնպես բնութագրվում է աճման միտումով: 2021 թվականի առաջին եռամսյակում դրա ծավալը կազմել է 10,3 միլիարդ լարի, ինչը 0,2 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Բացի այդ, 2021 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր շրջանառության 65.3 տոկոսը բաժին է ընկնում խոշոր բիզնեսին, 16.3 տոկոսը՝ միջին, իսկ 18.4 տոկոսը՝ փոքր բիզնեսին: Իրավիճակը փոքր-ինչ այլ է ապրանքի ընդհանուր արտադրության դեպքում. Խոշոր բիզնեսին բաժին է ընկնում արտադրանքի 45.8%-ը, միջին բիզնեսին՝ 27.1%-ը, իսկ փոքր բիզնեսին՝ 27.1%-ը:

Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի առաջին եռամսյակում ձեռնարկությունների կողմից ապրանքի և ծառայության ընդհանուր գնումները կազմել է 16.0 մլրդ. լարի (5,1 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում), իսկ վաճառքի համար նախատեսված ապրանքի և ծառայության գնումները՝ 10,4 միլիարդ լարի (10,2 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում):