«Bild». Դորտմունդում ձերբակալվել է Անգելա Մերկելի և Օլաֆ Շոլցի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով տղամարդ
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ձերբակալվել է մի տղամարդ, որը ենթադրաբար դավադրություն էր կազմակերպել Անգելա Մերկելի և Օլաֆ Շոլցի դեմ, հաղորդում է Bild-ը։
Bild-ի տվյալներով՝ նախկին կանցլերներից բացի, 49-ամյա Մարտին Ս.-ի զոհերի ցուցակում կային ևս 20 գերմանացի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ։
Հրապարակման համաձայն՝ տղամարդը կտրականապես դեմ է արտահայտվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ Գերմանիայի կառավարության քաղաքականությանը և գործողություններին, ինչը, ենթադրաբար, նրան դրդել է պլանավորել սպանությունները։