«Բիլդ» - ԱՄՆ-ն ու Գերմանիան արգելափակելու են Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
«Բիլդ» - ԱՄՆ-ն ու Գերմանիան արգելափակելու են Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ-ն ու Գերմանիան կարգելափակեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտնում է գերմանական «Bild» հրատարակությունը։

Հենվելով սեփական աղբյուրի վրա՝ հրատարակությունը գրում է, որ դաշինքի որոշ երկրներ չեն ցանկանում Ուկրաինայի համար ճանապարհ բացել դեպի ՆԱՏՕ։

«Bild»-ը ստուգում է բրիտանական «Telegraph»-ի տեղեկությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է արգելափակել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ երկիրը պետք է պաշտոնապես հարցնի ՆԱՏՕ-ին, թե արդյոք կարո՞ղ է անդամակցել մինչ գործընթացը սկսելը։

«Bild»-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հենց դրան է պատրաստվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հենց այս պաշտոնական խնդրանքն է, որ ցանկանում են կանխել ՆԱՏՕ-ի որոշ կարևոր երկրներ, առաջին հերթին՝ Գերմանիան և ԱՄՆ-ը։ Ցավոք սրտի, նրանք այստեղ միախառնված են: Բեռլինն ու Վաշինգտոնը ցանկանում էին վերջնական հայտարարություն, որը չի անցնում 2008 թվականին Բուխարեստում արված հայտարարությունից այն կողմ»,- գրում է «Bild»-ը։