Bild. 2025 թվականին ռուսները գրավել են ուկրաինական 4400 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է երկրի տարածքի մեկ տոկոսից էլ պակաս, այս տարի պատերազմում զոհվել է գրեթե 100 000 ռուս զինվոր
Bild. 2025 թվականին ռուսները գրավել են ուկրաինական 4400 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է երկրի տարածքի մեկ տոկոսից էլ պակաս, այս տարի պատերազմում զոհվել է գրեթե 100 000 ռուս զինվոր

2025 թվականին ռուսները գրավել են ուկրաինական 4400 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է երկրի տարածքի մեկ տոկոսից էլ պակաս,- հաղորդում է Bild-ը։

Հրապարակումը նշում է, որ 2025 թվականին Ուկրաինայում պատերազմում զոհվել է գրեթե 100 000 ռուս զինվոր։

Ռուսական ընդդիմադիր Mediazona լրատվամիջոցի վերլուծությունը ցույց է տվել, որ միայն տարվա կեսերին ռուսական կորուստները հասել են 48 000-ի, որից հայտնի է 22 000-ի անունը։ 2025 թվականին ռուսական կորուստների 90 տոկոսը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների արդյունք է։ Ուկրաինան դեռևս պահպանում է 5,700 քառակուսի կիլոմետր Դոնեցկի շրջանում, 5,800 քառակուսի կիլոմետր Զապոռոժյեի շրջանում և 6,400 քառակուսի կիլոմետր Խերսոնի շրջանում։