Բիձինա Կուլումբեգով. Առանց առողջապահության համաշխարհային կազմակերպության ճանաչման մեր երկրում ոչ մի պատվաստանյութ չի ներդրվի
Առանց առողջապահության համաշխարհային կազմակերպության ճանաչման մեր երկրում ոչ մի պատվաստանյութ չի ներդրվի, – Վրաստանի Առաջին ալիքին ասաց ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը:
Նրա խոսքով, պատվաստումների գործընթացը Վրաստանում կսկսվի գարնանը:
«Ցանկացած պատվաստանյութ, որը կմտնի Վրաստան, ճանաչված կլինի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Առանց այս ճանաչման, ոչ մի պատվաստանյութ մեր երկիր չի մտնի: Դա նշանակում է, որ մեզ մոտ կլինի միայն որակյալ և շատ կարևոր անվտանգության երաշխիքով: Ինչ վերաբերում է «Pfizer» պատվաստանյութի 29 000 դոզաններին, դա ուղղակիորեն կախված է «Կովաքսի» ներկայացուցչությունից: Երբ նրանք որոշում են, նրանք ուղարկում են: Դա կարող է լինել փետրվարի վերջ կամ մարտի սկիզբ: Ըստ նրանց ծրագրի, դրան պետք է հաջորդել ուղարկելով «Astrazeneca» պատվաստանյութի 184 000 դոզան: Վրաստանը անհատական բանակցությունների ունի Հնդկաստանի շիճուկային ինստիտուտի հետ`«Astrazeneca» պատվաստանյութի 150 000 դոզա գնելու համար: Այնպես որ, կարծում եմ, որ գարնանը կկարողանանք սկսել պատվաստումների գործընթացը», – ասաց Կուլումբեգովը: