Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունում գործում էր գրոյսմայստերի նման, որը նախապես հաշվառում էր ավելի քան տասը քայլ. Իրակլի Կոբախիձե
Բիձինա Իվանիշվիլիի հեռանալը քաղաքականությունից լուրջ մարտահրավեր է մեր թիմի և ոչ միայն թիմի, այլև ընդհանրապես երկրի համար, քանի որ նա քաղաքական պաշտոն զբաղեցնելու ժամանակ, մեր երկրում կայունության գլխավոր երաշխավորն էր, – այս մասին «Իմեդիս Կվիրա» հաղորդմանը տված հարցազրույցում, հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ, Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, կուսակցության նախկին ղեկավարի պաշտոնաթողությունից հետո երկրում քաղաքական իրավիճակն այլ է, և իշխող թիմի պարտականությունն է հնարավորինս ծախսվել այդ մարտահրավերներին դիմակայելու համար:
«Բիձինա Իվանիշվիլին ուներ հատուկ քաղաքական կապիտալ, որը կապված է տարբեր հանգամանքների, այդ թվում ՝ աննախադեպ բարեգործության հետ, որով նա առանձնանում էր: Խոսքը երեք միլիարդանոց բարեգործությունների մասին է, և դա, բնականաբար, թարգմանվում էր և, ի վերջո վերածվում քաղաքական կապիտալի: Բացի այդ, Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականի ժողովրդավարական հեղափոխության ստեղծողն էր, իսկ դա նշանակում է հատուկ քաղաքական կապիտալ: Միևնույն ժամանակ, ամենակարևորը նրա մտավոր ռեսուրսն էր, որով նա մասնակցում էր քաղաքական գործընթացներին: Ես մեկ անգամ գրառում եմ կատարել այս ամենի մասին և նորից եմ կրկնելու, որ նա գործել է քաղաքականության մեջ, շախմատի լեզվով ասած, որպես գրոսմայստեր, որը հաշվառում էր ավելի քան տասը քայլ մինչ որոշակի որոշում կայացնելը», – հայտարարել է Կոբախիձեն
Ըստ նրա, «Վրացական երազանքի» առաքելությունն է շարունակել 2012 թվականին վերցրած ուղին, որի գագաթնակետը 2024 թվականին Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելն է, ինչը նշանակում է, որ երկիրը պետք է պատրաստ լինի դրան: