Բիձինա Իվանիշվիլին քաղաքական կոռռեկտությամբ, սակայն առանց որևէ փափուկ տոնի գնահատել է այսօրվա իրավիճակը. Ակակի Զոիձե
Բիձինա Իվանիշվիլին քաղաքական կոռռեկտությամբ, սակայն առանց որևէ փափուկ տոնի գնահատել է այսօրվա իրավիճակը,-այսպես է գնահատել մեծամասնական պատգամավոր Ակակի Զոիձեն, Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցը, որը «վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը տվել է »իմեդի» հեռուստաալիքին:
Նրա խոսքերով, Բիձինա Իվանիշվիլին գնահատել է թիմի թերությունները և հստակ պարզաբանել է ռազմավարական ծրագիրը:
«Շատ պարզ և հստակ ներկայացվել է ռազմավարական պլանը և կոնկրետ ժամկետը, որի ընթացքում մարդիկ կզգան, կոնկրետ այս ծրագրի դրական արդյունքը: Մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ նա միայն կես րոպե է տրամադրել աննախադեպ բարեգործական ակցիային, որի շրջանակներում նա իր որոշմամբ օգնելու է մարդկանց:
150 հազար սոցիալապես անապահով և տասնյակ հազարավոր սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ ստանալու են օգնություն: Նա հարցազրույցի ժամանակ զրուցել է ժողովրդի կարիքների, այլ ոչ թե սեփական անձի մասին»,-հայտարարել է Ակակի Զոիձենբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan