Բիձինա Իվանիշվիլին Գորիի կամ Գլդանիի տվյալների կենտրոններում մասնաբաժիններ չունի. Համաներդրումային ֆոնդ
Վրաստանի համաներդրումային ֆոնդը Bitfury տեխնոլոգիական ընկերության կապակցությամբ տարածել է հայտարարություն:
«Վրաստանի համաներդրումային ֆոնդը արձագանքում է վերջին ժամանակաշրջանում որոշ քաղաքական գործիչների անհիմն հայտարարություններին և ցանկանում բնակչությանը փոխանցել ճշգրիտ տեղեկություն:
2014 թվականին Վրաստանի համաներդրումային ֆոնդը, Bitfury առաջատար միջազգային ընկերությանը ապահովել է վարկային ֆինանսավորմամբ:
Bitfury-ի Վրաստան մուտքին աջակցել է երկրում բարձր տեխնոլոգիական բնագավառի զարգացումը և Վրաստանը դարձրել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզ:
Նշված վարկը ընկերությունը ամբողջովին փակել է 2015 թվականին: Համապատասխանաբար ցանկանում ենք տեղեկացնել, որ ոչ Վրաստանի համաներդրումային ֆոնդը և ոչ էլ Բիձինա Իվանիշվիլին կամ նրա հետ կապված որևէ ընկերություն Գորիի կամ Գլդանիի տվյալների կենտրոններում մասնաբաժիններ չունեն»,- ասվում է հայտարարությունում: