Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ ամերիկյան գումարներով ֆինանսավորված կազմակերպությունների Վրաստանում գործունեության վերաբերյալ, բաց նամակով դիմի ԱՄՆ-ի իշխանություններին
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին, Սենատին և Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմին կդիմի բաց նամակով, Վրաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության կապակցությամբ:
Այս մասին, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Իմեդի հեռուստաալիքի «SWOT վերլուծություն» հաղորդման ժամանակ, մեկնաբանելով հասարակական կարծիքի հետազոտությունը և ոչկառավարական կազմակերպությունների գործունեությունը:
Նրա խոսքով, որոշ կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան գումարներով, վնասում են Միացյալ Նահանգների պետական շահերը, ինչպես նաև վնասում են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները:
Ըստ «Վրացական երազանքի» նախագահի, այսօր բոլորի համար պարզ է, որ «ազգային շարժումը» և Միխեիլ Սաակաշվիլին չեն հետաքրքրում Ամերիկայի իշխանություններին:
Ինչպես նշել է Իվանիշվիլին, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարությունը փոքր գործընկերն է, բայց անկեղծ գործընկերը:
Բիձինա Իվանիշվիլին ասում է, որ կարող է այդ հարցով հրապարակավ դիմել ԱՄՆ-ի իշխանություններին: