Բիձինա Իվանիշվիլին ցավակցություն է հայտնել Գորիում սպանված 9-ամյա երեխայի ընտանիքին
«Վրացական երազանքի նախագահ Բիձինա Իվանիշվիլին ցավակցություն է հայտնել Գորիում սպանված 9-ամյա երեխայի ընտանիքին: Նա հայտարարություն է արել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Իմ ելույթը ցանկանում եմ սկսել ցավակցությունով: Երեկ տեղի է ունեցել ողբերգություն: Ոչ չի կարող անտարբեր մնալ այս իրադարձության հանդեպ: Ցնցված է ողջ Վրաստանը:
Ցավակցություն հայտնենք ծնողներին և մտերիմներին: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, ձերբակալել են կասկածյալին»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
ՆԳՆ-ը ձերբակալել է 9-ամյա աղջկա սպանությունը գործած անձին:
Ներքին գործերի նախարարությունը Գորիում տեղի ունեցած փաստի շուրջ հետաքննություն է սկսել անչափահասի նկատմամբ դիտավորյալ կերպով ծանր հանգամանքներում կանխամտածված սպանության հոդվածով:
Գորիում, Լիախվի գետի ափին 9-ամյա աղջկան հայտնաբերել էին մահացած:
Ընտանիքի անդամների խոսքով, երեխայի մարմնի վրա կան բռնության հետքեր: