Բիձինա Իվանիշվիլին ազդարարում է Վրաստանի Ծղալտուբոյի շրջանի վերածննդի մեկնարկը
Բիձինա Իվանիշվիլին սկսում է Ծղալտուբոյի վերածնունդը: Համապատասխան հայտարարությունը նա տարածել է այսօր:
«Վրացիներս մեր նախնիներից ժառանգել ենք մեծ պատմությամբ, բազմադարյա մշակույթով և հրաշալի բնությամբ երկիր: Մեր երկրում սարը, ծովը, հանքային ջրերը և նույնիսկ ավազն ունեն կենսատու ուժ: Սակայն գոյություն ունեն առանձնահատուկ վայրեր, որոնք իրենց ներուժով կարող են ստեղծել անասելի գրավչություն: Հենց այսպիսին է Ծղալտուբոն՝ բացառիկ բուժական, վերականգնողական և տուրիստական ներուժով:
Քանի որ պետությունն այժմ չունի ռեսուրս, մի քանի միլիոնի ներդրում իրականացնել Ծղալտուբոյի լայնամասշտաբ վերականգնման համար, իսկ միասնական, ռազմավարական զարգացման ծրագրի բացակայության պայմաններում բիզնեսն իներտ է, կայացրել եմ որոշում, անձամբ գլխավորել Ծղալտուբոյի վերածննդի նախագիծը: Որոշել եմ իմ անձնական միջոցներով և առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացնել ոչ միայն այժմ հնացած տուրիստական և բուժական ենթակառուցվածքի լայնամասշտաբ վերականգնումը, այլ ապահովեմ արդի, միջազգային չափանիշներին համապատասխան Ծղալտուբոյի զարգացումը»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ գնելու է բոլոր 22 հյուրանոցները, 9 շոգեբաղնիքները և ամբողջությամբ վերականգնելու դրանք:
«Հանգստավայրի զարգացման միասնական ծրագրի և հայեցակարգի շրջանակներում գնելու եմ բոլոր 22 հյուրանոցները, 9 շոգեբաղնիքները և ամբողջությամբ վերականգնելու դրանք: Բացի այդ, վրացական բիզնեսին առաջարկում եմ, նախագծի իրականացման ցանկացած փուլում, կլինի դա ծրագրում, նախագծում, շինարարություն, թե ավարտից հետո շահագործում, օտարացնել օբյեկտները ցանկացած ներդրողի վրա: Բնականաբար, իմ կողմից որևէ շահույթի մասին խոսք լինել չի կարող: Առավելագույն գինը կլինի ինքնարժեքը: Պատրաստ եմ, շահագրգիռ բիզնեսին այս նախագծերը փոխանցել մեծ զեղչով»,- նշել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով, այս քայլով, ցանկանում է ամրապնդել բիզնեսը, որպեսզի այն ցանկացած փուլում միանա նախագծին, իսկ մյուս կողմից՝ պետությանը խթանել, առավելագույնս զարգացնել ենթակառուցվածքը:
«Ծղալտուբոյի զարգացման տեսլականը և հայեցակարգը, որով պատրաստվում եմ առաջնորդվել, հիմնված է շվեյցարական «KohL&Partners» առաջատար խորհրդակցական ընկերության կողմից մշակված ծրագրի վրա, որի շրջանակներում Ծղալտուբոյում կկառուցվեն մանկական հրապարակներ, ջրաշխարհ, արևադարձային այգի, գոլֆի և թենիսի հրապարակներ, ժայռամագլցման այգի, առևտրի կենտրոն, սրճարաններ, ռեստորաններ:
Ծղալտուբոյի մերձակայքում, Քութիաիսիի մոտ տեղակայված է երկու ազատ տնտեսական գոտի, օդանավակայան, նախատեսված է կառուցել գյուղատնտեսական հաբ, որը նույնպես կնպաստի բիզնեսի և զբոսաշրջիկների քանակի ավելացմանը:
Առողջարանների վերանորոգումից հետո Ծղալտուբոյում կավելանա 8 000 աշխատատեղ: Դրանց վերականգնման արդյունքում տարեկան հնարավորություն կունենանք ընդունել 6000-800 զբոսաշրջիկ:
Ընդհանուր առմամբ, շրջանում կստեղծվի 15 000 – 20 000 աշխատատեղ, որը կզարգացնի Իմերեթիի շրջանը:
Այս մասին որոշել եմ հրապարակավ խոսել, որպեսզի վրացական բիզնեսն անձամբ ինձանից իմանար իմ ծրագրերի մասին: Բացի այդ, գիտակցում եմ, որ այս գործը կունենա ընդդիմախոսներ, որոնք կփորձեն սևը ներկայացնել սպիտակ, շինարարությունը՝ ավերում: Վստահ եմ, հանրությունը կանի ճիշտ եզրակացություններ»,- հայտարարում է Բիձինա Իվանիշվիլին: