Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը 100 միլիոն լարի է փոխանցել «StopCoV» հիմնադրամին
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը 100 միլիոն լարի է փոխանցել «StopCoV» հիմնադրամին:
《StopCoV》 հիմնադրամին փոխանցված գումարի ցուցանիշները երեկ ՝ ուշ գիշեր աճել է, ինչը հրապարակվել է Վրաստանի կառավարության հատուկ կայքէջում (https://stopcov.ge/ka/Fund):
Մասնավորապես, տվյալների թարմացումից առաջ գումարը կազմում էր մոտ 24 միլիոն լարի, հետո՝ 124,543,899 լարի:
Այս փաստին հաջորդեց արձագանք սոցցանցում և համարեցին, որ Բիձինա Իվանիշվիլին է գումարը փոխանցեց հիմնադրամին:
Տեղեկությունը ստուգելու համար «Cartu» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլոզ Չխետիանիի հետ կապվեց Վրաստանի Առաջին ալիքը:
Չխետիանին հաստատեց, որ Բիձինա Իվանիշվիլին փոխանցել է 100 միլիոն լարի և նշել. «Բիձինա Իվանիշվիլու ընտանիքի փոխանվումը «StopCoV» հիմնադրամին կազմում է 100 միլիոն լարի: Մի քանի օր առաջ պարոն Իվանիշվիլն 100 միլիոն լարի է փոխանցել «Cartu» հիմնադրամին, և այդ գումարը արդեն նստել է «Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի» հաշվեհամարին»: