Բիձինա Իվանիշվիլի. Վստահ եմ, որ Միխեիլ Ղավելաշվիլին կվերադարձնի Նախագահի ինստիտուտից ժամանակավորապես խլված արժանապատվությունը, նախագահի կողմից երկիրը դավաճանելու դաժան պրակտիկան կդառնա անցյալում
Վստահ եմ, որ Միխեիլ Ղավելաշվիլին ամբողջությամբ կվերականգնի Նախագահական ինստիտուտից ժամանակավորապես խլված արժանապատվությունը, կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ որպես նախագահի թեկնածու ներկայացնելով Միխեիլ Ղավելաշվիլիին։
Իվանիշվիլիի խոսքով՝ Միխեիլ Ղավելաշվիլին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու «Վրացական երազանքի» քաղխորհրդի միաձայն որոշմամբ։
«Ինչպես հայտնի է, Վրաստանի խորհրդարանը նշանակել է Վրաստանի նախագահի ընտրությունները, որոնք կանցկացվեն անուղղակի՝ Սահմանադրության գործող խմբագրության համաձայն։ Դեկտեմբերի 14-ին Վրաստանի նախագահին կընտրի 300 անդամից բաղկացած ընտրական կոլեգիան, որում, վրաց ժողովրդի որոշման հիման վրա, մեր քաղաքական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» ունի ամուր մեծամասնություն։ Ուստի պարզ է, որ Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է «Վրացական երազանքի» պաշտպանած թեկնածուն։ Ուրախ եմ տեղեկացնել, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ ներկայացնում եմ Միխեիլ Ղավելաշվիլիի թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում։ Միխեիլ Ղավելաշվիլին հանրությանը հատուկ ծանոթության կարիք չունի: Նա տարիներ շարունակ որպես հաջողակ մարզիկ պաշտպանել է Վրաստանի պատիվը։ Միշան եղել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի փորձառու անդամ։ Նա մի քանի երկրների բազմակի չեմպիոն է։ Նրա ֆուտբոլային կարիերան կապված է «Թբիլիսիի Դինամոյի», Վլադիկավկազի «Ալանիայի», «Մանչեսթեր Սիթիի», շվեյցարական առաջատար ֆուտբոլային ակումբների հետ»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
Նրա խոսքով, կասկած չկա, որ Միխեիլ Ղավելաշվիլին ծառայելու է ոչ թե օտար տերության, այլ վրաց պետությանն ու վրաց ժողովրդին, կնպաստի երկրի առաջընթացին ու հաջողությանը։
«Նույնիսկ մինչ քաղաքական գործունեություն սկսելը Միխեիլ Ղավելաշվիլին միշտ անզիջում էր իր սկզբունքային դիրքորոշումը երկրի համար կարեւոր բոլոր հարցերի վերաբերյալ։ Վերջին ութ տարիների ընթացքում Միխեիլ Ղավելաշվիլին հաջող քաղաքական գործունեությամբ է զբաղվել։ Նա մեր քաղաքական թիմի կարկառուն անդամներից էր։ Հատկապես վերջին մի քանի տարիներին նա մեծ ներդրում է ունեցել Վրաստանի ազգային շահերի պաշտպանության և երկրի ինքնիշխանության ամրապնդման գործում։ Ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունը և սկզբունքներին հավատարմությունն այն հատկանիշներն են, որոնք առանձնացնում են Միխեիլ Ղավելաշվիլիին։ Իր բնույթով, եթե կուզեք, իր սովորությամբ, նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է։ Նա հիանալի ամուսին է և չորս երեխաների հայր։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ թիմը միաձայն որոշում է կայացրել Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Ղավելաշվիլիի թեկնածության վերաբերյալ։ Վստահ եմ, որ Միխեիլ Ղավելաշվիլին ամբողջությամբ կվերականգնի Նախագահի ինստիտուտից ժամանակավորապես խլված արժանապատվությունը։ Դեկտեմբերի 29-ին տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը, և այս օրվանից Վրաստանի նախագահի կողմից երկրի դավաճանության կոպիտ պրակտիկան և սահմանադրության համակարգված խախտումը, որն ամենամեծ վնասը հասցրեց Վրաստանի նախագահի ինստիտուտին անցյալում կմնա: Կասկածից վեր է, որ Միխեիլ Ղավելաշվիլին ծառայելու է ոչ թե օտար տերությանը, այլ վրաց պետությանն ու վրաց ժողովրդին, կնպաստի մեր երկրի առաջընթացին ու հաջողություններին։ Ցանկանում եմ Միխեիլ Ղավելաշվիլիին հաջողություն մաղթել Վրաստանի նախագահի պաշտոնում»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
«Վրացական երազանք»-ը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիի թեկնածությունը: Այս մասին հայտնի է դարձել «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում մեծամասնության եւ կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։