Բիձինա Իվանիշվիլի. Ուկրաինայում պատերազմը կավարտվի ամենաուշը մեկ տարուց, իսկ եթե հանրապետականները հաղթեն Ամերիկայի նախագահական ընտրություններում պատերազմը կարող է ավարտվել հունվարին

22:30, 16.07.2024

«Ուկրաինայում պատերազմը կավարտվի ամենաուշը մեկ տարուց, իսկ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեն հանրապետականները, պատերազմը կարող է ավարտվել նաև հունվարին»,- ասել է Վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Բիձինա Իվանիշվիլիի խոսքով՝ հենց պատերազմն ավարտվի, Ամերիկայի և Եվրոպայի հետ բոլոր թյուրիմացություններն անմիջապես անցյալում կմնան։

«Մեզ մնաց առավելագույնը մեկ տարի, որից հետո հիմնովին կփոխվեն գլոբալ ու տարածաշրջանային քաղաքական շահերը, ինչպես նաև շահերը մասնավորապես Վրաստանում։ Ուկրաինայում շարունակվող պատերազմը կավարտվի ամենաուշը մեկ տարուց, իսկ եթե հանրապետականները հաղթեն Ամերիկայի նախագահական ընտրություններում, պատերազմը կարող է ավարտվել նույնիսկ հունվարին։ Ուստի ամենակարևորը այս կարճ ժամանակում հաղթելն է, և հենց որ պատերազմն ավարտվի, Ամերիկայի և Եվրոպայի հետ բոլոր թյուրիմացությունները անմիջապես կմնան անցյալում, իսկ Վրաստանը կդառնա համաշխարհային քաղաքական խաղացողների բոլորովին այլ հետաքրքրության առարկա»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

Վրացական երազանք կուսակցությունն այսօր պաշտոնապես բացեց նախընտրական քարոզարշավը և նոր կենտրոնական գրասենյակը։

Նմանատիպ