Այսօր, Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման հյուրն է լինելու «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանի նախկին վարչապետը Առաջին ալիքի հետ զրույցում խոսել է այն հրատապ հարցերի շուրջ, որոնք կապված են իր քաղաքականություն վերադառնալու և «Վրացական երազանքի» ծրագրերի հետ:
Քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ եղել է թիմի մասնատման վտանգ և գործընթացն արդեն մեկնարկել էր:
Բիձինա Իվանիշվիլին խոսել է նաև նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու մասին:
«Շատ վատ էի ինձ զգում, երբ տեսա, որ հանրության որոշ մասի աղքատության սահմանը «Վրացական երազանք»-ի քաղաքականություն գալուց հետո վատթարացել է: Երկու բանկեր խժռեցին ողջ երկիրը, խախտվում էր հավասարակշռությունը պետության շահերի և բիզնեսի շահերի միջև և այն խախտում էր Կվիրիկաշվիլին՝ իր գործողություններով»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Հարցին, ինչու է Կվիրիկշվիլին հրաժարական տվել, Իվանիշվիլին նշել է, որ նա այլևս չէր կարող կառավարել:
«Նա այլևս չէր կարող կառավարել: Երկու հոգու հետ էր կարողանում համաձայնեցնել որոշումները, նա չուներ այլ ընտրություն, նա պետք է հեռանար և հեռացավ»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Ինչ վերաբերում է վարչապետ Մամուկա Բախտաձեին, «Վրացական երազանքի» առաջնորդի խոսքով, նա կոչված է օգնել բոլոր նախարարություններին:
Դրա հետ մեկտեղ, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունն ունի բազմաթիվ արժանի թեկնածուներ:
Ծավալուն հարցազրույցի բոլոր մանրամասները կարող եք կարդալ մեր կայքէջում: