Բիբիլովի այցը վնաս է հասցնում մեր երկրի հեղինակությանը. Բոսնիայի ԱԳՆ
Բոսնիա-Հերցեգովինայი սերբերի Հանրապետությունում (Republika Srpska) բռնազավթված Ցխինվալիի անջատողական ռեժիմի ներկայացուցիչների այցի առնչությամբ հունվարի 11-ին հայտարարություն է արել Բոսնիայի արտաքին գործերի նախարարը, ով վստահեցրել է, որ նախարարությունը այս մասին տեղեկություն չի ունեցել:
«Ինքնահռչակ և միջազգայնորեն չճանաչված Հարավային Օսեթիայից այցը, մեծ վնաս է հասցրել Բոսնիա-Հերցեգովինային: Սա զգալիորեն վնասել է Սերբիայի կարգավիճակը միջազգային արենայում»,- հայտարարել է Բոսնիա-Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Չռնադակը:
Նախարարությունը նաև նշել է, որ տեղեկացված չի եղել այցի մասին և չի մասնակցել դրա կազմակերպչական հարցերին:
Հիշեցնենք, որ Բռնազավթված Հարավային Օսեթիայի ինքնահռչակ Հանրապետության դե-ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովին ընդունել էր Սերբիայի պատրիարքը:
Դե-ֆակտո Հանրապետության այսպես կոչված կառավարության կողմից տարածված լրատվության համաձայն, հանդիպումը կայացել է Սերբիայի պատրիարքի նստավայրում:
Տարածված լրատվությամբ հանդիպմանը քննարկել են ընդհանուր եկեղեցական հարցեր: Հանդիպմանը Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Հարավային Օսեթիայում ուղղափառ հավատքի առանձնահատուկ դերը ամրացված է այսպես կոչված սահմանադրությամբ: