BBC-ն վրացական պանրի մոռացված տեսակների մասին հրապարակել է ծավալուն հոդված: Լրագրող Թեյլոր Վեյդմենը պատմում է, որ վրացական պանրի արտադրության մշակույթը մի քանի տասնյակ տարիների ընթացքում սովետական միության տնտեսության պատճառով ստվերի տակ էր, սակայն այժմ վրաց հետազոտող, Աննա Միքաձե-Չիկվաիձեն փորձում է վերադարձնել պանրի հնագույն տեսակները:
Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողի լրագրողը, հետազոտողին անվանում է վրացական պանրի մայր և հետազոտության մասին մանրամասն տեղեկություններ է ներկայացնում իր հոդվածում:
Հոդվածի համաձայն, Աննա Միքաձե-Չիկվաիձեն գտնում է, որ Վրաստանը կարող է լինել պանրի հայրենիքը: Ինչպես հայտարարում է վրաց հետազոտողը, Թբիլիսիից հյուսիս, 26 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մցխեթա քաղաքում, թանգարանում կարող եք հայտնաբերել հնեաբանական ապացույցներ, համաձայն որի Վրաստանում պանիր են արտադրել դեռ.ս մի քանի հազար տարի առաջ: Ժամանակի ընթացքում Վրաստանի տարբեր շրջաններում մշակվել են պանրի արտադրության տարբեր մեթոդներ, որի արդյունքում Վրաստանը այս պահին ունի բազմաթիվ պանրի տեսակներ:
BBC-ի հոդվածում նշվում է, որ այսօր Վրաստանի բնակչության մեծ մասը քիչ տեղեկություններ ունի երկրում պանրի եզակի տեսակների մասին:
Լրագրող Վեյդմենը հոդվածում գրում է, որ Վրաստանում պանրագործների գվիլդիայի նախագահ, Աննա Միքաձե-Չիկվաիձեն փորձում է փոխել դա և ճամփորդում է երկրի գյուղերով, որտեղ պանիր են պատրաստում հնագույն մեթոդներով: Աննա Միքաձե-Չիկվաիձեի նպատակը, այս տեսակների ուշադրության կենտրոնում պահելն է:
Հոդվածում նշվում է, որ Աննա Միքաձե-Չիկվաիձեն այս ուղղությամբ ճանաչողականությունը բարձրացնելու նպատակով, 2015 թվականից Թբիլիսիում անց է կացնում պանրի ամենամյա փառատոն: