«Բի-Բի-Սի»- Իսրայելը խոստովանում է, որ մարտի 23-ին Գազայում շտապ բուժօգնության 15 աշխատակիցների սպանությունը զինվորականների սխալ էր
Իսրայելը խոստովանել է, որ մարտի 23-ին Գազայում շտապ բուժօգնության 15 աշխատակիցների սպանությունը զինվորականների սխալ էր, գրում է BBC-ն։
Իսրայելական զինվորականները Ռաֆահի մոտ կրակ են բացել Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության շտապ օգնության մեքենաների, ՄԱԿ-ի մեքենայի և հրշեջ մեքենայի վրա։ Այդ ժամանակ Իսրայելը պնդում էր, որ ավտոշարասյունը մոտեցել է իրենց կասկածելիորեն, քանի որ նրանք լուսարձակները միացված չեն եղել:
Նաև Իսրայելում նշել են, որ իրենց չեն զգուշացրել մեքենաների տեղաշարժի մասին։ Սակայն ավելի ուշ հրապարակվեց բժշկական անձնակազմի կողմից նկարահանված տեսանյութ, որտեղ երևում էին մեքենաները լուսարձակներով։
Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելը խոստովանել է, որ ավելի վաղ տարածված հաղորդագրությունն այն մասին, որ ավտոշարասյունը մոտեցել է թարթող լույսերով, ճշգրիտ չէ և հիմնված է զինվորների վկայությունների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում էր, որ առնվազն վեց բուժաշխատողներ կապված են ՀԱՄԱՍ-ի հետ, թեև նրանք դրա մասին ապացույցներ չեն ներկայացրել: Ավելի ուշ խոստովանվել է նաև, որ իսրայելցի զինվորները կրակելիս բուժաշխատողները զինված չեն եղել։