«Բի-Բի-Սի». Ըստ էքզիթ փոլի արդյունքների՝ Նիդեռլանդների համընդհանուր ընտրություններում հաղթում է ծայրահեղ աջ «Ազատության կուսակցությունը»
«Բի-Բի-Սի». Ըստ էքզիթ փոլի արդյունքների՝ Նիդեռլանդների համընդհանուր ընտրություններում հաղթում է ծայրահեղ աջ «Ազատության կուսակցությունը»

Էքզիթ փոլի արդյունքների համաձայն՝ Նիդեռլանդների համընդհանուր ընտրություններում հաղթում է ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը՝ Գերտ Վիլդերսի գլխավորությամբ։ Այս մասին գրում է «BBC»-ն։

Նույն տվյալներով՝ կուսակցությունը հավանաբար կստանա 36 մանդատ, իսկ ձախակողմյան դաշինքը՝ Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի գլխավորությամբ՝ 25 մանդատ։

Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը», որը տարիներ շարունակ ղեկավարում էր նահանգի վարչապետ Մարկ Ռյուտեն, ամենայն հավանականությամբ, կստանա 23 մանդատ՝ հաշվի առնելով էքզիթ փոլի արդյունքները։

Ընտրությունների արդյունքներով կորոշվի, թե ով կդառնա Նիդեռլանդների նոր վարչապետը և կփոխարինի Մարկ Ռուտեին։