Բեռլինում փախստականների կենտրոնի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ վիրավորվել է
Բեռլինում փախստականների կենտրոնի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ վիրավորվել է

Բեռլինում փախստականների կենտրոնի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել Մարցան թաղամասում։ Ոստիկանության տվյալներով՝ 21-ամյա երիտասարդը սառը զենքով վիրավորել է մարդկանց։

Հարձակվողն արդեն ձերբակալված է։ Հայտնի է, որ նա Ալժիրի քաղաքացի է։

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Հարձակման շարժառիթն այս պահին հայտնի չէ, սակայն, ըստ ոստիկանության նախնական տեղեկությունների, դեպքը հավանաբար տեղի է ունեցել վիճաբանության հիման վրա։