Բեռլինի ծերանոցում հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 25-ը՝ վիրավորվել
Բեռլինի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ ավելի քան 25-ը՝ վիրավորվել։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ վիրավորներից մեկը ծանր վիճակում է։ Հաստատությունում գտնվող մարդիկ արդեն տարհանվել են և գտնվում են բժշկական հսկողության տակ։
Նրանք նաև հայտնել են, որ հրդեհը վերահսկողության տակ է։
Քննության նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է բաժանմունքում, չնայած պատճառը դեռևս անհայտ է։