Բեռլինի ոստիկանության հաղորդմամբ, կորոնավիրուսի կապակցությամբ սահմանափակումների հակառակորդները փորձել են ներխուժել Ռայխստագ
Բեռլինում կայացած ցույցի ժամանակ արմատական ուժերի ներկայացուցիչները փորձել են գրոհել Ռայխստագը: Համաձայն Բեռլինի ոստիկանության «Twitter»-ում հրապարակված հաղորդագրության, ցուցարարների մի մասը, ովքեր դեմ են կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակուներին, ճեղքել է ոստիկանության պատնեշն ու բարձրացել պատմական շենքի աստիճաններին:
Ցուցարարներին չի հաջողվել մտնել շենք, քանի որ ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրանց և ստիպել նահանջել, սակայն ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և տարբեր իրեր:
Նշվում է, որ ցույցին երևացել է՝ «Ռայխսբուրգերեր» արմատական շարժման դրոշը: Այս շարժումը չի ընդունում գերմանական պետության գոյությունը:
Տարածված տեղեկությամբ, մինչ այդ ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
Արդյունքում ձերբակալվել է 300: Բեռլինի ոստիկանության տվյալներով, ցույցերին ընդհանուր առմամբ մասնակցել է 38 հազար մարդ: Նրանք պահանջում էին վերացնել կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումները: