Բեռլին-Թբիլիսի չվերթով այսօր Վրաստանի քաղաքացիները կվերադառնան հայրենիք
Բեռլին-Թբիլիսի չվերթով այսօր Վրաստանի քաղաքացիները կվերադառնան հայրենիք

Կորոնավիրուսի հարցերով աշխատող համակարգող խորհրդի կողմից սահմանված գրաֆիկի համաձայն, այսօր կատարվելու է Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի չվերթը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, ուղևորների թվում են հղի կանայք, փոքր երեխաներ, տարբեր հիվանդություններով տառապող անձինք:

Համակարգող խորհրդի սահմանած չվերթների շրջանակներում արդեն հայրենիք են վերադարձել քաղաքացիներ Բեռլինից, Վիեննայից, Ամստերդամից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից և Լարնակայից:

«Ապրիլի 12-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 3809 քաղաքացու, բացի այդ, կառավարության աջակցությամբ, կազմակերպված ձևով հայրենիք է վերադարձել 5319 քաղաքացի»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկության մեջ: