Բենյամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Իսրայելի պատերազմը Գազայում և Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը:
Մինչ այդ Սպիտակ տանը նախատեսված էր մամուլի ասուլիս, որը, ըստ «Սի Էն Էն»-ի տեղեկությունների, չեղարկվել է։
Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթն ասել է, որ երկու առաջնորդների այսօրվա հանդիպումը կլինի առաջին դեմ առ դեմ հանդիպումը օտար երկրի ներկայացուցչի հետ, որը կանդրադառնա նոր սակագնային քաղաքականությանը։