Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը գտնվում է Համասի հետ պատերազմի կարևորագույն փուլում
Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը գտնվում է Համասի հետ պատերազմի կարևորագույն փուլում

Իսրայելը «Համաս»-ի դեմ պատերազմի վճռական փուլում է, – այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Մենք պայքարում ենք «Համաս»-ի պարտության համար։ Այս ճանապարհին մենք միասին մեծ հաջողությունների ենք հասել, քանի որ Իրանի առանցքը խոցել ենք՝ Գազայում, Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ, Ասադի ռեժիմի, նույնիսկ Իրանի դեմ, որը մեզ գոյաբանական սպառնալիքներով էր դիմում, և հիմա՝ «Հուսիթների» դեմ։ Բայց այն, ինչ սկսվել է Գազայում, հենց այնտեղ էլ պետք է ավարտվի», – հայտարարել է Նեթանյահուն՝ դիմելով Իսրայելի պաշտպանության ուժերին։

Վարչապետի խոսքով՝ պատերազմի ընթացքում կառավարությունն ընդունել է չափազանց բարդ որոշումներ։

«Որոշումներ, որոնց իրականացումը ոչ ոք չէր հավատում, բայց մենք դրանք իրագործեցինք, քանի որ դուք մեզ՝ և ինձ, ուժ տվեցիք Իսրայելին լիարժեք հաղթանակի բերել», – հավելել է Նեթանյահուն։

Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրն էլ այսօր հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ թշնամին չի պարտվել։

«Մենք չենք դադարեցնի պատերազմը, քանի դեռ այս թշնամուն չենք հաղթել։ Մենք արդեն մտնում ենք այն տարածքներ, որտեղ երբևէ չենք եղել, և այնտեղ գործում ենք քաջությամբ, ուժով, խիզախությամբ ու բացառիկ ոգով», – ասել է Զամիրը։

Նշենք, որ այսօր Իսրայելի Պաշտպանության բանակը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչել։