Բենյամին Նեթանյահուն հանդիպել է Իլոն Մասկի հետ

11:27, 26.07.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին և քննարկել արհեստական ​​ինտելեկտի մարտահրավերները։

Այդ մասին սոցցանցում գրառել է Բենիամին Նեթանյահուն։

«Մենք քննարկեցինք արհեստական ​​ինտելեկտի հնարավորություններն ու մարտահրավերները, դրա ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, ինչպես նաև հայտնաբերեցինք Իսրայելի հետ տեխնոլոգիական համագործակցության ուղիներ»,- գրել է Իսրայելի վարչապետը՝ հրապարակելով լուսանկար Մասկի հետ հանդիպումից։

Բենյամին Նեթանյահուն արդեն մի քանի օր է՝ գտնվում է ԱՄՆ-ում։

Իսրայելի վարչապետը հանդիպել է նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Կամալա Հարիսի հետ, ինչպես նաև ելույթ է ունեցել Կոնգրեսում։

Նախատեսվում է նաև հանդիպում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, որը տեղի կունենա Ֆլորիդայում։

Նմանատիպ