Բենյամին Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում

11:43, 24.05.2024

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք շուտով հյուրընկալելու ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Կապիտոլիումի բլուրում՝ Կոնգրեսի համատեղ նիստի համար։ Սա կլինի ժամանակին և, կարծում եմ, իսրայելական կառավարությանը աջակցության շատ ուժեղ ցուցադրություն»,- ասել է Ջոնսոնը։

Ջոնսոնը չի նշել ստույգ ամսաթիվը, սակայն ասել է, որ աշխատում է Նեթանյահուի հետ այդ հարցով և պաշտոնական հրավեր կուղարկի այս շաբաթ:

Նմանատիպ