Բենյամին Նեթանյահու. ԱՄՆ-ի և Իսրայելի ամենակարևոր նպատակը հարստացված ուրանի Իրանից դուրսբերումն է, Թրամփը կարծում է, որ դրան կհասնի ցանկացած միջոցով, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի
Մենք մշտական կապի մեջ ենք մեր ընկերների հետ Միացյալ Նահանգներում, ես գրեթե ամեն օր խոսում եմ նախագահ Դոնալդ Թրամփի հետ,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ինչպես նշել է Նեթանյահուն, նա ավելի ուշ կրկին հեռախոսազրույց կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ կողմերի միջև կա լիակատար համակարգում, և նրանց ընդհանուր նպատակն է հարստացված ուրանի լիակատար դուրսբերումը Իրանից։
«Մենք ունենք ընդհանուր նպատակներ։ Ամենակարևոր նպատակը հարստացված ուրանի դուրսբերումն է Իրանից և հարստացման հզորությունների ոչնչացումը։ Նախագահ Թրամփը կարծում է, որ ինքը դրան կհասնի ցանկացած միջոցով։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ սա իմ հրահանգն է, որը ես տվել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին և հետախուզական ծառայություններին։ Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ։ Իրանը և նրա լիազորված անձինք ավելի թույլ են, քան երբևէ», – ասել է Բենիամին Նեթանյահուն։