Բենջամին Հադդադ. Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» փոխել իր դիրքորոշումը, կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության հետ, սկսել աշխատել նոր ընտրությունների ուղղությամբ և ազատ արձակել քաղաքական հակառակորդներին
Բենջամին Հադդադ. Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» փոխել իր դիրքորոշումը, կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության հետ, սկսել աշխատել նոր ընտրությունների ուղղությամբ և ազատ արձակել քաղաքական հակառակորդներին

Վրաստանը հեռանում է եվրոպական ուղուց, – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի նախարար Բենժամեն Հադադը ԵՄ ընդհանուր գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ սա ցավալի է, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը սատարում է եվրոպական ուղուն։

«Կարծում եմ, Եվրոհանձնաժողովի ուղերձը Վրաստանի վերաբերյալ ընդլայնման զեկույցում բավական հստակ էր. «Վրացական երազանք» կուսակցության վարքագիծը՝ ընդդիմության, ցուցարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անկախ լրագրողների նկատմամբ ճնշումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց։ Սա է, ինչը մեզ ցավ է պատճառում, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը սատարում է եվրոպական ճանապարհը։ Սա խորքային ձգտում է։ Այս ձգտումն ունի Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների աջակցությունը, բայց, ցավոք, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածը՝ սկսած ընտրություններից մինչև վերջին ամիսների լիբերալ հետընթացը, երկիրը հեռացնում է եվրոպական ուղուց», – հայտարարել է Բենժամեն Հադադը։

Միաժամանակ, նա կոչ է արել իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը։

«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» լիովին փոխել իր դիրքորոշումը, ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ ընդդիմության հետ, սկսել աշխատանք նոր ընտրությունների կազմակերպման ուղղությամբ, ազատ արձակել քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Սա միակ ուղին է, որով երկիրը կարող է վերադառնալ իր եվրոպական ձգտումներին։ Հակառակ դեպքում, այս գործընթացը կսառեցվի», – նշել է Հադադը։