Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20-ին Իսրայելին կհանձնի չորս զոհված պատանդների մարմինները
ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20-ին Իսրայելին կհանձնի չորս զոհված պատանդների մարմինները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Վաղը շատ ծանր օր է լինելու Իսրայել պետության համար։ Ցնցող օր, վշտի օր։ Մենք տուն ենք բերում մեր սիրելի պատանդների, զոհված պատանդների մարմինները։ Տեսնում ենք, թե ում հետ և ինչի հետ գործ ունենք՝ հրեշների։ Մենք սգում ենք, վիրավորված ենք, բայց նաև վճռական ենք ապահովելու, որ նման բան երբեք չկրկնվի», – ասել է Նեթանյահուն։
Բիբասի ընտանիքի երեք անդամները գերեվարվել են Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Չորրորդ մահացած պատանդը Օդեդ Լիֆշիցն է։