Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու, հաղորդում է The Times of Israel-ը։
Նեթանյահուի այցը Վաշինգտոն նախատեսված է հուլիսի 7-ին։ Սա կլինի Իսրայելի վարչապետի երրորդ այցը Վաշինգտոն Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
Ինչպես The Times of Israel-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի հանդիպման օրակարգում կլինեն Իրանը և Ղազան, ինչպես նաև Սիրիան։
Թրամփի վարչակազմը հրատարակությանը հայտնել է, որ Թրամփի ցանկությունն է դադարեցնել պատերազմը Ղազայում և ապահովել մնացած պատանդների ազատ արձակումը։