Բենիամին Նեթանյահուն և Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
Բենիամին Նեթանյահուն և Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են Իրանում ընթացող լայնածավալ բողոքի ցույցերը, Սիրիայում տիրող իրավիճակը և Ղազայում խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը։

Բացի այդ, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լուրջորեն քննարկում է» Իրանին հարվածելու հարցը։ Հոդվածում նշվում է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, չնայած Թրամփին ներկայացվել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Թեհրանում ոչ ռազմական թիրախներին հարվածներ հասցնելը։