Բենիամին Նեթանյահուն դիմել է Լիբանանի բնակչությանը. Իսրայելը պատերազմի մեջ չէ ձեզ հետ, մենք խաղաղություն ենք ուզում ձեզ հետ, մենք պատերազմի մեջ ենք Հեզբոլլահի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Լիբանանի ժողովրդին միանալ Իսրայելին՝ խաղաղության հասնելու համար։
«Ես ուղերձ ունեմ ձեզ համար, Լիբանանի ժողովուրդ. Իսրայելը պատերազմի մեջ չէ ձեզ հետ։ Մենք պատերազմի մեջ ենք «Հեզբոլլահ»-ի հետ, որը պատանդ է վերցրել ձեր երկիրը, կատարում է Իրանի կամքը և օգտագործում է ձեր տարածքը՝ Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», – տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետը։
Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը թուլացել է, մինչդեռ Իսրայելը՝ ամրապնդվել։
«Մենք խաղաղություն ենք ուզում քեզ հետ, Լիբանան։ Խաղաղություն, որտեղ մեր ժողովուրդը կարող է միասին զարգանալ, միասին կառուցել և միասին բարգավաճել։ Այս գեղեցիկ տեսլականի միակ խոչընդոտը «Հեզբոլլահ»-ն է։ Միացե՛ք Իսրայելին։ «Երբ «Հեզբոլլահ»-ը քանդվի, հնարավորությունները անվերջ կլինեն», – ասել է Նեթանյահուն։