Բենիամին Նեթանյահուն ասում է, որ ինքը առաջին իսրայելցի վարչապետն է, որը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն
Բենիամին Նեթանյահուն ասում է, որ ինքը առաջին իսրայելցի վարչապետն է, որը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն

Բենիամին Նեթանյահուն դարձավ Իսրայելի առաջին վարչապետը, ով XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի գործարարի և փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դևիդի հետ հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե ինչու մինչ այժմ Իսրայելի կառավարության որևէ ղեկավար Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված սպանությունները ցեղասպանություն չի անվանել, Նեթանյահուն պատասխանել է.

«Այո, ես հենց հիմա դա արեցի։ Վերջ»։

Իսրայելի վարչապետի այս խոսքերը դատապարտվել են Թուրքիայի կողմից։

«Նեթանյահուն, որին մեղադրում են պաղեստինյան ժողովրդի ցեղասպանությանը մասնակցելու մեջ, փորձում է թաքցնել այն հանցագործությունները, որոնք նա և իր իշխանությունը կատարել են», – նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Նշենք, որ մինչ այդ Իսրայելը խուսափում էր 1915–16 թվականների իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելուց։ Կնեսետում այս հարցով տարբեր նախաձեռնություններ ներկայացվել էին, սակայն դրանցից որևէ մեկը չի ավարտվել պաշտոնական քվեարկությամբ։ Իսրայելի զգուշավորության պատճառ էր համարվում Թուրքիայի հետ հարաբերությունները։