Բենիամին Նեթանյահուն ասում է, որ երկիրը ակտիվորեն աշխատում է իր ռազմական ներուժը ամրապնդելու ուղղությամբ
Բենիամին Նեթանյահուն ասում է, որ երկիրը ակտիվորեն աշխատում է իր ռազմական ներուժը ամրապնդելու ուղղությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկիրը ակտիվորեն աշխատում է իր ռազմական ներուժը ամրապնդելու ուղղությամբ։

Նեթանյահուն ասել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն հրամայել է ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հատուկ ծրագիր։

«Դա ժամանակ կպահանջի, բայց մենք աշխատում ենք դրա վրա», – ասել է Իսրայելի վարչապետը։

Բացի այդ, Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը ձեռք կբերի F-35 և F-15IA մոդելների երկու էսկադրիլիա։

Նրա խոսքով՝ այս ինքնաթիռները «կշարունակեն ամրապնդել Իսրայելի օդային գերազանցությունը»։ Խոսելով սեփական արտադրության զարգացման մասին՝ Իսրայելի վարչապետը բացատրել է, որ հաջորդ տասը տարիների ընթացքում պաշտպանական բյուջեին կավելացվի 350 միլիարդ շեկել՝ զինամթերքի տեղական արտադրության համար։