Բենիամին Նեթանյահուն ասում է, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելը ամուր կկանգնի աշխարհի դեմ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասում է, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելը ամուր կկանգնի աշխարհի դեմ։
Ըստ ԶԼՄ-ների՝ Նեթանյահուն խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Իսրայելը պետք է դադարեցնի կանանց ու երեխաների սպանությունները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և նախարար Բենի Գանցը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մերժեցին պատերազմի խաղաղ բնակիչների զոհերի վերաբերյալ միջազգային քննադատությունը և արևմտյան առաջնորդներին կոչ արեցին աջակցել հրեական պետությանը, քանի որ նրա հաղթանակը նշանակում է հաղթանակ ողջ ազատ աշխարհի համար: Բենիամին Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը դեմ է պատերազմից հետո Պաղեստինի ինքնավարության վերադարձին Գազա։