Բենիամին Նեթանյահուի խորհրդական Մարկ Ռեգևը հայտարարել է, որ Իսրայելը չի պատրաստվում օկուպացնել Գազան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդական Մարկ Ռեգևն ասում է, որ Իսրայելը չի ծրագրում գրավել Գազան։
Նեթանյահուի խորհրդական Մարկ Ռեգևը մեկնաբանել է Նեթանյահուի հայտարարությունը, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելը անորոշ ժամանակով պատասխանատվություն է կրելու Գազայի ընդհանուր անվտանգության համար։
«Մենք չենք խոսում Գազայի հատվածի ցանկացած տեսակի օկուպացիայի մասին։ Մենք պետք է տարբերենք անվտանգության ապահովումը քաղաքական վերահսկողությունից»,- ասել է Ռեգևը։
Ռեգեւի խոսքով, կարեւոր է, որ պատերազմի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերականգնել իր ուժը։
«Երբ մենք հաղթենք ՀԱՄԱՍ-ին, կարևոր է, որ ահաբեկչական տարրը չվերականգնվի։ Իսրայելի անվտանգության ուժերը պետք է այնտեղ լինեն, բայց դա չի նշանակում, որ Իսրայելը նորից կգրավի Գազան, դա չի նշանակում, որ Իսրայելը այնտեղ կլինի Գազան կառավարելու համար: Ընդհակառակը, մենք շահագրգռված ենք ստեղծել նոր շրջանակ, որտեղ Գազայի բնակիչները կկարողանան կառավարել իրենց»,- ասել է Ռեգևը։