Բենիամին Նեթանյահու. Ոչ թե Իսրայելը, այլ ՀԱՄԱՍ-ն է, որը միտումնավոր վնաս է հասցնում բնակչությանը և որը պատասխանատու է կրկնակի ռազմական հանցագործության համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այն հայտարարությանը, որ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածում կանանց, երեխաների և նորածինների սպանությունները։
«Իսրայելը չէ, որ միտումնավոր վնաս է հասցնում բնակչությանը, այլ ՀԱՄԱՍ-ն է, որ գլխատել, այրել և կոտորել է խաղաղ բնակիչներին, ինչը Հոլոքոստից ի վեր հրեաների դեմ ամենասարսափելի հարձակումն է: Ոչ թե Իսրայելը, ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու կրկնակի ռազմական հանցագործության համար՝ թիրախավորել խաղաղ բնակչությանը, մինչդեռ թաքնվում է խաղաղ բնակիչների հետևում»,- գրել է Նեթանյահուն «Twitter»-ի իր էջում։