Բենիամին Նեթանյահու. Թրամփի հետ հանդիպման արդյունքը կապահովի Իսրայելի անվտանգությունը սերունդների համար

11:25, 10.02.2025

Թրամփի հետ հանդիպման արդյունքը կապահովի Իսրայելի անվտանգությունը սերունդների համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Չեմ չափազանցում: Կան հնարավորություններ, որոնց մասին, կարծում եմ, մենք երբեք չէինք երազել, կամ գոնե մի քանի ամիս առաջ այդ հնարավորություններն անհնար էին թվում, բայց այժմ դրանք հնարավոր են», – ասել է Նեթանյահուն՝ չմանրամասնելով։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թրամփը համաձայնել է, որ բոլոր պատերազմական նպատակները, որոնք Իսրայելը դրել էր, պետք է իրականացվեն։

«Համասի վերացում, մեր բոլոր պատանդների վերադարձը, Գազայի հատվածը Իսրայելի համար այլևս վտանգ չներկայացնելու ապահովում, հյուսիսի և հարավի բոլոր բնակիչներին իրենց տները վերադարձնելով և, իհարկե, Իրանին միջուկային զենք ձեռք բերելու թույլ չտալով», – ասել է Նեթանյահուն։

Նա ասաց, որ Թրամփը «ստեղծագործական տեսլական» է առաջարկել, որը բազմաթիվ հնարավորություններ կբացի Իսրայելի համար:

Նմանատիպ