Բենիամին Նեթանյահու.Մեզ վնաս հասցնողին , վնաս կհասցնենք
Բենիամին Նեթանյահու.Մեզ վնաս հասցնողին , վնաս կհասցնենք

«Մեզ վնաս հասցնողին , վնաս կհասցնենք»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկիրը պատրաստության շատ բարձր մակարդակի վրա է ցանկացած սցենարի՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական, և շատ ծանր գին կվճարի ցանկացած ագրեսիայի համար ցանկացած ճակատից։

«Երեկ այն բանից հետո, երբ մենք ոչնչացրեցինք Հեզբոլլահի շտաբի ղեկավար Ֆուադ Շուքրին, այսօր եկավ ՀԱՄԱՍ-ի շտաբի ղեկավար Մուհամմադ Դեյֆի վերացման վերջնական հաստատումը»: Դեյֆը պատասխանատու էր հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածի, ինչպես նաև Իսրայելի քաղաքացիների բազմաթիվ սպանությունների համար։ Նա տարիներ շարունակ Իսրայելի թիվ մեկ հետախուզվողն էր։ Դրա ոչնչացումը հաստատում է մի պարզ սկզբունք, որը մենք հաստատել ենք՝ մեզ վնաս հասցնողին , վնաս կհասցնենք»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։