Բենիամին Նեթանյահու. Իսրայելի զորքերը կհասնեն ՀԱՄԱՍ-ի բոլոր անդամներին Գազայի հատվածի բոլոր անկյուններում
Իսրայելական զորքերը կհասնեն ՀԱՄԱՍ-ի բոլոր անդամներին Գազայի հատվածի բոլոր անկյուններում,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Գազայի հատվածում տեղակայված իսրայելական բանակի զինվորների հետ հանդիպման ժամանակ։
Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի բանակը երկու խնդիր ունի՝ չեզոքացնել ՀԱՄԱՍ-ին եւ պատանդներին տուն վերադարձնել։
«Հիշու՞մ եք, երբ ասում էին, որ Գազա չենք ներխուժելու: Ներխուժեցինք։ Նրանք ասացին, որ մենք չենք կարող հասնել Գազայի ծայրամասեր, հասանք: Ասացին՝ Շիֆա չենք մտնի, մտանք։ Գազայում չկա մի տեղ, որտեղ մենք չկարողանանք հասնել: ՀԱՄԱՍ-ի մարդասպանների համար թաքստոց կամ ապաստան չկա»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։