Բենիամին Նեթանյահու. Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմի ավարտից հետո կպահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ և վերահսկողությունը չի հանձնի միջազգային ուժերին
Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմի ավարտից հետո կպահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ և վերահսկողությունը չի հանձնի միջազգային ուժերին,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Գազայի հատվածին սահմանակից իսրայելական քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը Իսրայելի կառավարության ղեկավարը չի մանրամասնել, թե որքան ժամանակ է իսրայելական բանակը վերահսկողություն իրականացնելու արաբական անկլավի վրա։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը «Fox News»-ին ասել էր, որ Իսրայելը չի ցանկանում կրկին օկուպացնել կամ կառավարել Գազայի հատվածը։
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ պաշտոնյաները վերջին շաբաթներին բարձրացրել են այն հնարավորության հարցը, որ միջազգային ուժերը, հավանաբար, հարևան արաբ դաշնակիցների զորքերի հետ միասին, կարող են ժամանակավորապես կառավարել արաբական անկլավի անվտանգությունը, մինչև այն վերադառնա Պաղեստինի ներկայիս կառավարությանը: