Բենիամին Նեթանյահու. Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք և հաղթելու ենք
Բենիամին Նեթանյահու. Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք և հաղթելու ենք

Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք և հաղթելու ենք,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։

«Մեր թշնամին դրա համար աննախադեպ գին կվճարի»,- ասել է Նեթանյահուն։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ և վիրավորվել ավելի քան 100 Իսրայելի քաղաքացի: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Բացի այդ, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։